Fitness Club. Վիվա-ՄՏՍ-ը ֆիթնեսի և առողջ ապրելակերպի սիրահարներին հավելվածներ է առաջարկում

Fitness Club. Վիվա-ՄՏՍ-ը ֆիթնեսի և առողջ ապրելակերպի սիրահարներին հավելվածներ է առաջարկում

PanARMENIAN.Net - Ֆիթնեսի և առողջ ապրելակերպի բոլոր սիրահարներին Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է նոր Fitness Club ծառայությունը, որին բաժանորդագրվելով հնարավոր է ներբեռնել ֆիթնեսի և առողջ ապրելակերպի՝ ամենատարբեր ուղղվածության լիարժեք ֆունկցիոնալ հավելվածներ: Դրանք կվերաբերեն սպորտի և ֆիզիկական առողջության, առողջ սննդակարգի, մտքի մարզմանն ու զարգացմանը:

Ծառայությունը հասանելի է Android օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:

Fitness Club ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է այցելել ընտրել բաժանորդագրության ժամկետը՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր):

Fitness Club ծառայության առավելություններն են`

• 3 օր փորձնական օգտագործման հնարավորություն,

• Հավելվածները հասանելի են առանց գովազդի և ներառում են հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի,

• Fitness Club հավելվածի պատկերակը անմիջապես սմարթֆոնի Էկրանին ավելացնելու հնարավորություն՝ առավել հարմարավետ օգտվելու համար,

• Fitness Club-ում ներառված հավելվածները ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում (մինչև 31.05.2020),

• Գործում է վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում):

Ինչպե՞ս բաժանորդագրվել և օգտվել

• Հաստատել ակտիվացումը կարելի է պաշտոնական կայքում (https://fitness.mts.am ). Պորտալ մուտք գործելուց հետո կբացվի ծառայության ակտիվացման էջ, որտեղից պետք է ընտրել բաժանորդագրման տարբերակը և սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը:

• Ուղարկել Start1, Start7 կամ Start30 SMS-հարցումը 906090 կարճ համարին: Ծառայության հետագա օգտագործման համար կարելի է այցելել կայք

Ինչպե՞ս ապաբաժանորդագրվել

Ապաբաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել Stop բառը 906090 (ի պատասխան կուղարկվի ապաբաժանորդագրությունը հաստատող հաղորդագրություն) կամ մուտք գործել հավելվածի «Իմ հաշիվը» բաժին և սեղմել «Ապաբաժանորդագրվել»

Ծառայության գինը

• 1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ

• 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ

• 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ

906090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքէջում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---