Վանեցյան. Քոչարյանի կալանավորումը սխալ է ընտրված

Վանեցյան. Քոչարյանի կալանավորումը սխալ է ընտրված

PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը սխալ է ընտրված:

«Այս հայտարարությունից հետո ես գիտեմ՝ լինելու են շատ տարբեր մեկնաբանություններ, բայց ուզում եմ նշել, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ ու նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, որ խուսափում է քննությունից: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ խափանման միջոցը վերանայվեր: Դա կնպաստեր լարվածության թուլացմանը որոշ շրջանակներում ու կնպաստեր գործի բացահայտմանը, իսկ մենք բոլորս ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը բացահայտվի», - ասել է ԱԱԾ նախկին տնօրենը, գրում է Aysor.am-ը։

Խոսելով քննվող գործի մասին՝ Վանեցյանն ասել է, որ չէր կոչի դա Ռոբերտ Քոչարյանի գործ:

«Մարտի 1-ի գործի բացահայտման մասին է խոսքը, բայց Մարտի 1-ի գործ ասելիս մենք հասկանում ենք, ես հասկանում եմ, որ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհված 10 մարդկանց սպանությունների բացահայտմանը», - ասել է նա։

Վանեցյանը նաև հարց է բարձրացրել՝ այսօր գործընթացը նպաստո՞ւմ է այդ սպանությունների բացահայտմանը, ապա պատասխանել. «Կարծում եմ՝ ոչ»։

Տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Վանեցյանը հայտարարել է, որ սկսում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ Նա նշել է, որ շատ մոտ ժամանակներս կուսակցություն է գրանցելու:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---