ՀՀ ԶՈւ-ում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացներ են փորձարկում

ՀՀ ԶՈւ-ում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացներ են փորձարկում

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2-րդ զորամիավորում այցի շրջանակում մասնակցել է բարդ եղանակային պայմաններում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացների փորձարկմանը:

Ձնագնացները ՌԴ արտադրության են:

ՊՆ ղեկավարը դիտարկել է մեքենաների տեխնիկական հնարավորությունները: Ձնագնացները նախատեսված են լեռնային և դժվարամատչելի հատվածներում գտնվող մարտական դիրքերի բնականոն կենսագործունեությունը եղանակային բարդ պայմաններում առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Տոնոյանը եղել է նաև ՌՈ կայազորային կարգապահական ստորաբաժանումներից մեկում, ծանոթացել անձնակազմի զորանոցային և կենցաղային պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցումներ տվել զինծառայողների շրջանում քրեական ենթամշակույթի դրսևորումներն իսպառ բացառելու, երևույթի հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերող սպաներին բացահայտելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---