ԵՊԲՀ-ն կվիճարկի ենթադրյալ 149,270 դրամի չարաշահումը

ԵՊԲՀ-ն կվիճարկի ենթադրյալ 149,270 դրամի չարաշահումը

PanARMENIAN.Net - Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանը մտադիր է վիճարկել Ազգային անվտանգության ծառայության հայտնաբերած 149,270 դրամի ենթադրյալ չարաշահումը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ արձագաքելով ԱԱԾ տարածած հայտարարությանը:

«149,270 դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք է արձանագրվել տարեկան մոտ 13 մլրդ շրջանառություն ունեցող հաստատությունում: Նշեմ, որ ուսումնասիրության են ենթարկվել 2015-2018 թվականները՝ 4 տարի՝ մոտ 52 միլիարդ դրամ, ինչի արդյունքում, 2016-2018-ին արձանագրվել է 149,270 դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք և նախկին աշխատակազմի ղեկավարին և տնտեսական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ հիվանդանոցի աղբահանության հետ կապված։ Նշեմ, որ 149,270 դրամի ենթադրյալ չարաշահման մասով էլ պատրաստվում ենք վիճարկել»,- նշել է Մուրադյանը։

Նա նշել է, որ վստահում է իրավապահներին, որ «կվարեն անաչառ քննություն և վերջնարդյունքում կhստակեցվեն բոլոր մանրամասները»:

Ավելի վաղ ԱԱԾ-ն «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության ծառայողների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերով հարուցված քրգործով կատարված նախաքննությամբ բացահայտել է պաշտոնեական փաստաթղթերի կեղծմամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպք:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի ղեկավարը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի տնտեսական վարչության պետի հետ նախնական համաձայնությամբ, 2016- 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, կեղծել է պաշտոնեական փաստաթղթեր՝ ՀՀ-ից բացակայող անձի անունից կազմել է վճարովի ծառայությունների մատուցման շինծու պայմանագիր` թիվ 1 հիվանդանոցային համալիրի տարածքում կուտակված աղբը տեղափոխելու վերաբերյալ, այնուհետև՝ փաստացի չկատարված ծառայությունների հանձնման-ընդունման ակտ, որոնց օգտագործմամբ, վատնման եղանակով հափշտակվել զգալի չափով գումար:

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիշյալ 2 անձանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---