Beeline-ի 2018-ի դրամական զուտ հոսքերը դրական են

Beeline-ի 2018-ի դրամական զուտ հոսքերը դրական են

PanARMENIAN.Net - Beeline ընկերության 2018-ի դրամական զուտ հոսքերը դրական են:

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ ըստ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS)՝ ընկերությունները պարտավոր են պարբերաբար երկարատև գնահատել հեռանկարում իրենց ապագա դրամական հոսքերն ու ստացած տվյալներն արտացոլել ֆինանսական հաշվետվություններում։

Որպես միջազգային խմբի մի մաս, ընկերությունը հետևողական է մոտեցել այդ պահանջին և, հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտի համաշխարհային միտումներն ու ՀՀ շուկայի իրողությունները, խիստ է գնահատել իր ակտիվների արժեքի ապագա հնարավոր անկումը։

Հետևաբար, 2018-ին Beeline ընկերությունը վերանայել է գնահատականներն ու ավելի պահպանողական մոտեցում ցուցաբերել:

Համապատասխանաբար, դա արտացոլվել է ֆինանսական հաշվետվություններում որպես լրացուցիչ կանխատեսումային ծախս, որը փաստացի չի եղել։

Ինչ վերաբերում է փաստացի տարեկան գործառնական ցուցանիշներին, ապա 2018-ին դրամական զուտ հոսքերը դրական են, իսկ շահույթը՝ նախքան տոկոսը, հարկերը, մաշվածությունը և ամորտիզացիան (EBITDA) կազմել է 8,6 մլրդ դրամ:

2019-ին Հայաստանում Beeline-ն ընդգրկվել է խոշոր հարկատուների տասնյակում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---