Նախագիծ. Ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորումը կքրեականացվի

Նախագիծ. Ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորումը կքրեականացվի

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը մշակել է օրինագիծ, որը քրեական պատասխանատվություն է սահմանում ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորման դեմ: Խոսքն անձի հանդեպ որևէ սոցիալական կամ անձնական բնույթի հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի մասին է, նման բռնության հրապարակային արդարացնելու կամ քարոզելու: Այդ մասին հայտնել է արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկման ժամանակ:

Նա նշել է, որ խնդիրը շատ նուրբ է, քանի որ սերտորեն առնչվում է խոսքի ազատությանն ու դրա սահմաններին:

«Այսօր մեր երկրում աննախադեպ իրողություն է արձանագրվում. ունենք խոսքի անսահմանափակ ազատություն, և երբեմն խոսքի ազատության այդ իրավունքի քողի տակ մենք հանդիպում ենք թաքնված կամ երբեմն նույնիսկ բացահայտ ատելության խոսքի դրսևորումների, ինչն անընդունելի է մեր պետությունում և պետք է համարժեք արձագանքի արժանանա»,- նշել է Գալյանը:

Փոխնախարարը հույս է հայտնել, որ քննարկումը կնպաստի խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների վերհանմանը և կօգնի գտնել խնդիրների արդյունավետ լուծումը:

Ավելի վաղ ԱԺ-ում ատելության խոսքի դեմ պայքարող աշխատանքային խումբ էր ստեղծվել, որի ղեկավար էր ընտրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---