Փաշինյան․ Շուտով կլսեք շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը

Փաշինյան․ Շուտով կլսեք շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում ոչինչ չփոխելու դեպքում իր երազանքի ՍԴ-ն Հայաստանը կունենա 2035-ին՝ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականից հետո։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` միանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումներին։

«ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի դեպքն իսկապես առանձին պատմություն է, որն առանձին քննության կարիք ունի: Ընդհանրապես, նա` լինելով գործող սահմանադրության տեքստի հեղինակներից մեկը, կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը, սահմանադրության տեքստը գրողների խմբում և պրոցեսի դե ֆակտո ղեկավարը, ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստն իր սեփական պլաններին հարմարեցնելու համար», - ասել է նա։ Ըստ Փաշինյանի` մի շարք սահմանադրական մանիպուլյացիաների բերումով՝ սահմանադրական գործող դատարանի և դրա նախագահի կողմից «յուրացվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին պատկանող իշխանությունը»:

«Ես չեմ ասում, թե Սահմանադրական դատարանի որոշումները պետք է դարձնել բողոքարկելի: Քավ լիցի: Ես ասում եմ, որ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերվում է այլ մարմինների ուղղակի լիազորություններին, առավել ևս` ժողովրդի լիազորությանը, ժողովրդի իշխանությանը, Սահմանադրական դատարանի լիազորությունները պետք է լինեն խիստ կանոնակարգված, կանխատեսելի և սահմանափակված ժողովրդի ինքնիշխան իրավունքով», - ընդգծել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Թովմասյանն ու գործող ՍԴ-ն նախորդ իշխանության վերջին հույսն են։ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները երբեմն զայրանում են, չեն հասկանում, կարկամում են, թե էդ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկուները և օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շուտով, շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, և դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու, բոլորով», - ասել է նա։ Փաշինյանը եզրակացրել է. «Ինչի՞ վրա է նրանց հույսը: Միայն ու միայն մի բանի: Հրայր Թովմասյանի ու գործող Սահմանադրական դատարանի»։

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Մինչև այդ ԵԽԽՎ համազեկուցողները հորդորել են իշխանությանը շտապ կարգով ճշտել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրության փոփոխության ու հարակից օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---