ՀՀԿ․ «Իմ քայլի» օրինագիծը սպառնում է ՀՀ պետականությանն ու Արցախին

ՀՀԿ․ «Իմ քայլի» օրինագիծը սպառնում է ՀՀ պետականությանն ու Արցախին

PanARMENIAN.Net - Իշխող կուսակցության հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը սպառնում է ՀՀ պետականությանը, հարված է հասցնում երկրի միջազգային հեղինակությանը և թուլացնում է Հայաստանի դիրքերը ռազմավարական և անվտանգային նշանակություն ունեցող գործընթացներում։ Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտարարության մեջ, ըստ որի նաև` օրինագիծը հարվածում է նաև Արցախյան հիմնախնդրին։

Կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունում նշվում է նաև, որ «տվյալ արկածախնդիր գործընթացը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 168-ի կետ 2-ին, ինչպես նաև հոդված 169-ի 2-րդ մասին»:

«Առաջարկվող կարգավորումները գործադիր և օրենսդիր ճյուղերի կողմից Սահմանադրական դատարանը մեկուսացնելու և զավթելու փորձ են, որի արդյունքում Սահմանադրական դատարանը զրկվելու է Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունների իրականացումից, իսկ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում ձևավորվելիք սահմանադրական դատարանը կազմված է լինելու բացառապես իշխող ուժին լոյալ ներկայացուցիչներից», - ասվում է հայտարարությունում:

Նախկին իշխող կուսակցության համոզմամբ` քննարկվող նախագիծն ուղղակիորեն հակասում է իրավական պետության, իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքներին․ անտեսելով ԵԽԽՎ-ի կոչերը՝ այն ընդունման պահին չի անցել միջազգային պատկան մարմինների փորձաքննությունը, ինչն աննախադեպ է նորանկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում: ՀՀԿ-ում նաև ընդգծում են, որ պատրաստակամ են անհապաղ, ինտենսիվ և լայն քննարկումների պետության առջև ծառացած այս վտանգի հետևանքները կանխելու համար խնդրով մտահոգ բոլոր հասարակական և քաղաքական կառույցների հետ:

Կուսակցությունը հորդորում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին և միջազգային կառույցներին արձագանքել «հակասահմանադրական ճանապարհով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների այս աղաղակող գործընթացին»:

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Մինչև այդ ԵԽԽՎ համազեկուցողները հորդորել են իշխանությանը շտապ կարգով ճշտել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրության փոփոխության ու հարակից օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---