ԱՆ. «Զվարթնոցից» 12 հոսպիտալացվածի մոտ կորոնավիրուս չկա

ԱՆ. «Զվարթնոցից» 12 հոսպիտալացվածի մոտ կորոնավիրուս չկա

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին «Զվարթնոց» օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները բացասական էին, այդ թվում՝ «ջերմող քաղաքացիների»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե Չինաստանից եկած 10-ից ավելի քաղաքացի հոսպիտալացվել է բարձր ջերմությամբ։

«Ընդհանուր առմամբ կատարվել է 20 հետազոտություն, բոլորը բացասական արդյունքներով»,- ասվում է գրառման մեջ:

Փետրվարի 7-ի տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 638-ի, վիրուսով վարակվածներինը գերազանցում է 31,000-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---