Էդմոն Մարուքյան. Չեմ բացառում, որ ՍԴ դիմելու նախաձեռնություն սկսենք

Էդմոն Մարուքյան. Չեմ բացառում, որ ՍԴ դիմելու նախաձեռնություն սկսենք

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ «Իմ քայլի» առաջարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցով կարող են Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնություն սկսել:

«Մենք գտնում ենք, որ հանրաքվեն արկածախնդրություն է, հանրաքվեն հարված է Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, հանրաքվեն հարված է մեր Սահմանադրությանը: Այս փոփոխությունների նախագիծը, այս գործընթացն ամբողջությամբ հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ամբողջությամբ հակասում է ՀՀ միջազգային պարտավորություններին, և այս քայլերով իշխանությունը հետ է տանում հայկական առաջ գնացած ժողովրդավարությունը»,- ասել է Մարուքյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Խմբակցությունը մի քանի նախագիծ էր բերել խորհրդարան, որոնցից մեկով առաջարկվում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով խորհրդարանի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր և դադարեցնել ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Այն չի ընդունվել առաջին ընթերցմամբ՝ հարցը հանրաքվեի դնելու նպատակով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---