«Սիս-Մասիսը»՝ Վիվա-ՄՏՍ-ի առաջին հայալեզու բջջային խաղ

«Սիս-Մասիսը»՝ Վիվա-ՄՏՍ-ի առաջին հայալեզու բջջային խաղ

PanARMENIAN.Net - Ոլորտի շուկայում զարգացումներին համահունչ՝ Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «Սիս-Մասիս» անվամբ իր առաջին հայալեզու բջջային խաղը:

Բացի այդ, ընկերությունը ներկայացնում է նաև Viber-ի ստիկերների ևս մեկ կերպար, այս անգամ՝ տղայի, որը նախորդ փաթեթի՝ աղջկա կերպարի հետ միասին կներկայանա նաև «Սիս-Մասիս» խաղում:

Նոր ստիկերները հնարավորություն են տալիս շփվելու և արտահայտելու հույզերը հայերեն՝ զվարճալի կերպարների միջոցով. սուրճի հրավիրել ընկերներին, «բացել» բոլորի կողմից սիրված խաշի սեզոնը և կիսել սեփական զգացմունքները:

Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր ստիկերները

Ստիկերները կարելի է անվճար ներբեռնել Viber-ի ստիկեր-մարկետից` որոնելով Viva-MTS Stickers, և օգտագործել առանց սահմանափակումների:

Դրանք հասանելի են մինչև մայիսի 6-ը, որից հետո հնարավոր չի լինի ներբեռնել, բայց ստիկերները կմնան օգտագործողի սմարթֆոնում: Խորհուրդ է տրվում ստիկերների փաթեթը պահուստավորել (back up)՝ սմարթֆոնը փոխելու պարագայում դրանք չկորցնելու համար: Ստիկերները ներբեռնելիս օգտագործողին ողջունում է չատ-բոտը, որն ուղղորդում է դեպի «Սիս-Մասիս»:

Ինչպե՞ս խաղալ «Սիս-Մասիս»

Խաղալը պարզ է, իսկ խաղը՝ հաճելի. օգտագործողը պետք է ընտրի իրեն արդեն ծանոթ Վիվա-ՄՏՍ ստիկերներից մեկը (աղջկա կամ տղայի կերպարով) և փորձի ցատկել մի հարթակից մյուսը՝ էկրանին աջ կամ ձախ հպումով: Խաղի ընթացքում օգտագործողը հասնում է նոր բարձունքների, կուտակում վիրտուալ մետաղադրամներ, ստանում օրական խրախուսումներ և նոր հնարավորություններ, օգտագործում դրանք խաղի ընթացքում այլ հնարավորություններ ձեռք բերելու համար, ինչպես նաև հրավիրում ընկերներին և խաղացողների վարկանիշային ցանկում կարող է զբաղեցնել առաջատար դիրք: Խաղն ունի մի քանի մակարդակ, որոնցում կերպարները հայտնվում են տարատեսակ հագուստով, այդ թվում՝ հայկական ազգային տարազով, հաղթահարում են մարտահրավերներ, իսկ վերջին մակարդակում՝ ստանում հնարավորություն հասնելու Սիսի և Մասիսի վիրտուալ գագաթներին:

Խաղը հասանելի է հայերեն և անգլերեն՝ Վիվա-ՄՏՍ-ի և այլ բջջային օպերատորների բաժանորդներին: Խաղը նախատեսված է միայն Viber-ի օգտատերերի համար: «Սիս-Մասիս» խաղալիս՝ օգտագործվող ինտերնետի համար գումարը Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների հաշվեկշռից գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով նախատեսված սակագների: Այլ օպերատորների բաժանորդները պետք է դիմեն իրենց օպերատորներին:

Հաղորդագրություն ստանալու հնարավորությունը կարելի է անջատել՝ սեղմելով չատ-բոտի անվան վրա և անջատելով անձնական հաղորդագրություն ստանալու հնարավորությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---