Ձնահյուսի տակ 4 պայմանագրային է մնացել. 3-ը զոհվել են 7 փետրվարի 2020 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին` ժամը 16:50-ի սահմաններում, Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում, պայմանագրային 4 զինծառայող է մնացել ձնահյուսի տակ։ Ըստ ՊՆ-ի` ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում գտել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողների դիերը. նրանք են` շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանը (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանը (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանը (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018-ից, Սյունիքի ՄԶԿ): Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Նա մարմնական թեթև վնասվածքներ է ստացել, առողջական վիճակը բավարար է։ Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |