Հարավկորեական ռեժիսորի «Մակաբույծները»՝ «Օսկարի» գլխավոր մրցանակակիր

Հարավկորեական ռեժիսորի «Մակաբույծները»՝ «Օսկարի» գլխավոր մրցանակակիր

PanARMENIAN.Net - Հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» (Parasite) ֆիլմը դարձել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» գլխավոր մրցանակակիրը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

«Մակաբույծներից» բացի, այս անվանակարգերում ներկայացված էին Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», Սեմ Մենդեսի «1917»-ը, Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ... Հոլիվուդում», Թայք Վայտիտիի «Ջոջո ճագարը», Գրետա Հերվիգի «Փոքր կանայք», Ջեյմս Մենգոլդի «Ford-ն ընդդեմ Ferrari-ի» և Թոդ Ֆիլիպսի «Ջոկերը», գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մակաբույծներն» արժանացել են ևս 3 «Օսկարի»՝ լավագույն արտասահմանյան ֆիլմ, ռեժիսուրայի և օրիգինալ սցենարի անվանակարգերում:

Հոաքին Ֆենիքսը «Օսկարի» է արժանացել որպես լավագույն դերասան «Ջոկեր» ֆիլմում գլխավոր դերի համար, իսկ Ռենե Զելվեգերը՝ դերասանուհի («Ջուդի»):

«1917»-ը «Օսկար» է ստացել լավագույն օպերատորական աշխատանքի համար, Լոռա Դերնը երկրոդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել «Ամուսնական պատմության» մեջ խաղի համար, իսկ Բրեդ Փիթը՝ երկրորդ պլանի լավագույն դերասան («Մեկ անգամ... Հոլիվուդում»):

«Ջոջո ճագարը» «Օսկար» է ստացել լավագույն ադապտացված սցենարի համար:

«Խաղալիքների պատմություն 4» մուլտֆիլմն արձանիկ է ստացել «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:

«Դիմացի պատուհանը» ֆիլմը մրցանակ է ստացել որպես լավագոյն կարճամետրաժ կինոնկար, իսկ «Ամերիկյան ֆաբրիկան»՝ որպես լավագույն փաստագրական ֆիլմ:

Պոն Չժուն Հոն, որը բրիտանացի Մենդեսի հետ ավելի վաղ կիսել էր ԱՄՆ Ռեժիսորների գիլդիայի պարգևը, դարձել է առաջին հարավկորեացի ռեժիսորը, որն առաջադրվել է «Օսկարի»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---