Գիտնականները կանխատեսում են՝ Ուհանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել 500,000-ի

Գիտնականները կանխատեսում են՝ Ուհանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել 500,000-ի

PanARMENIAN.Net - Լոնդոնի Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի մասնագետները կարծում են, որ փետրվարին Ուհանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը կարող է հասնել 500,000-ի: Ըստ գիտնականների՝ դրանից հետո, հավանաբար, ցուցանիշը կսկսի նվազել: Նման տվյալներ են բերվում Bloomberg-ի հրապարակած նյութում, գրում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ գիտնականները նման եզրակացության են եկել համակարգչային մոդելավորման հիման վրա՝ հաշվի առնելով վիրուսի մասին ներկայիս տվյալները:

«Եթե առկա միտումները շարունակվեն, մենք նախկինի պես կանխատեսում ենք, որ ամենամեծ ցուցանիշը կարող է գրանցվել փետրվարի կեսին կամ ամսվա վերջում»,- ասել է Լոնդոնի վերոնշյալ դպրոցի աշխատակից Ադամ Կուչարսկին:

Նա պարզաբանել է, որ կարող է հիվանդանալ այժմ Ուհանում գտնվող մարդկանց մոտ 5 տոկոսը, ինչը, գործակալության տվյալներով, հավասար է մոտ 500,000 մարդու:

Ավելի վաղ պարզվեց, որ Չինաստանի իշխանությունները 71,85 մլրդ յուան (ավելի քան $10,2 մլրդ) կհատկացնեն 2019-nCoV-ի դեմ պայքարին:

Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերը գրանցվել են չինական Ուհանում 2019-ի վերջում: ԱՀԿ-ն վիրուսի տարածումն արտակարգ իրավիճակ է ճանաչել: Հիվանդության դեպքեր գրանցվել են 26 երկրում: Վերջին տվյալներով, վարակվածների քանակը գերազանցել է 40,000-ը, մահացել է 908 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---