ՃՈ-ն մեկ շաբաթում անսթափ վիճակում գտնվող 62 վարորդի է գտել

ՃՈ-ն մեկ շաբաթում անսթափ վիճակում գտնվող 62 վարորդի է գտել

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ից 9-ը Ճանապարհային ոստիկանությունն անսթափ վիճակում 62 վարորդի է հայտնաբերել, որոնց մեքենաներն արդյունքում տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանում ընդհանուր առմամբ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 214 մեքենա, որոնցից 20-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները համապատասխան փաստաթղթեր չեն ունեցել կամ կոպտորեն խախտել են երթևեկության կանոնները:

Նույն ժամանակահատվածում մարզերում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 52 մեքենա, 42-ի վարորդը ոչ սթափ վիճակում էին։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 2 մեքենա, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 26, թաղանթապատված դիմապակիով` 79։

2020-ի հունվարի 1-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, 1 տարով զրկվել են վարորդական իրավունքից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---