Մնացականյան. Ադրբեջանը ՀՀ և Արցախի հասցեին շինծու մեղադրանքներ է հնչեցրել

Մնացականյան. Ադրբեջանը ՀՀ և Արցախի հասցեին շինծու մեղադրանքներ է հնչեցրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շինծու և անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի և Արցախի հասցեին՝ դրանք ամբողջովին հերքվում են: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենի Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովում՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթին:

Մամեդյարովը համաժողովում հայտարարել է, թե Ադրբեջանը «իր տարածքի 20 տոկոսի օկուպացիայի» պատճառով չի կարողանում վերահսկել տարածքը և դա բարենպաստ պայմաններ է ստեղծում անօրինական գործունեության, այդ թվում՝ միջուկային ահաբեկչության համար:

Մնացականյանի խոսքով՝ Արցախի տարածքն ամբողջովին ԱՀ իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո է, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի ղեկավարությունը մշտապես բաց է միջազգային գործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել:

«Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին»,- ասել է ՀՀ արտգործ նախարարը:

Ըստ Մնացականյանի՝ Հայաստանի կառավարությունը շարունակաբար գործակցում է իր միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն առավել ամրապնդելու ուղղությամբ:

Միջուկային անվտանգության միջազգային երկրորդ համաժողովը 2016-ին էր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---