The Sun. Մխիթարյանը կվերադառնա «Արսենալ»

The Sun. Մխիթարյանը կվերադառնա «Արսենալ»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալությամբ խաղում է իտալական «Ռոմայում», կվերադառնա Լոնդոնի «Արսենալ», գրում է բրիտանական The Sun-ը:

Ըստ թերթի՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրաժարվել է Մխիթարյանի պայմանագիրը գնելու մտադրությունից: Անգլիական ակումբը ցանկանում է 31-ամյա կիսապաշտպանի համար ավելի քան 20 մլն եվրո ստանալ, բայց «գայլերը» պատրաստ չեն նման զգալի ծախսերի:

Ա սերիայի ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 10 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը խաղաշրջանի մեծ մասին չի մասնակցել վնասվածքի պատճառով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---