ԵԺԿ-ում մտահոգ են ՀՀ-ում սահմանադրությունը փոխելու հապճեպությամբ

ԵԺԿ-ում մտահոգ են ՀՀ-ում սահմանադրությունը փոխելու հապճեպությամբ

PanARMENIAN.Net - Եվրոպական ժողովրդական կուսակցությունում (ԵԺԿ) մտահոգված են «Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով»: Այդ մասին ասվում է կուսակցության Twitter-ի միկրոբլոգում:

Փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին որքան հնարավոր է շուտ դիմել և դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»,-ասվում է գրառման մեջ։

ԵԺԿ-ն Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքն է, որ միավորում է աջակենտրոն և քրիստոնեադեմոկրատական 79 կուսակցություն 41 երկրից: 2012-ից Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ է:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2019-ի նոյեմբերին ելույթ է ունեցել Զագրեբում՝ ԵԺԿ համագումարին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---