ՀՀ նախագահը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը բարձրացրել է վիզայի չեղարկման հարցը (վիդեո)

ՀՀ նախագահը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը բարձրացրել է վիզայի չեղարկման հարցը

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը` հյուրընկալելով Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին, բարձրացրել է ՀՀ քաղաքացիների համար Հորդանան մուտքի վիզայի վերացման հարցը:

Արմեն Սարգսյանը կարևորել է երկու երկրի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի ստորագրումը: Նա վստահություն է հայտնել, որ այն ներուժը, որին ապագայում կարող են հասնել երկու երկիրը, շատ ավելի մեծ է լինելու, քան այժմ է։

Զրուցակիցները նշել են, որ արդյունավետ գործակցության մեծ հնարավորություններ կան բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում: Կարևորվել է արդեն իսկ գործող ուսանողների փոխանակման ծրագրի ընդլայնումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության բացումը երկու երկրների մայրաքաղաքների՝ Երևանի և Ամմանի միջև:

Հորդանանի թագավորին ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը տեսանյութ է հրապարակել հանդիպումից ֆեյսբուքյան իր էջում:

Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի և կապիտալի ներգրավմամբ և հավելել, որ երկիրը կարող է լավ հարթակ դառնալ հորդանանցի գործարարների համար՝ ԵԱՏՄ շուկա արտոնյալ պայմաններով մուտք գործելու:

Աբդալլահ Երկրորդի խոսքով՝ Հորդանանը հետաքրքրված է զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում գործակցությամբ: Կողմերը կարևորել են նաև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը: Աբդալլահ Երկրորդը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Հորդանան:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---