Հայկական PicsArt-ը՝ App Store-ի ամենաներբեռնված հավելվածների շարքում12 փետրվարի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հայկական PicsArt-ն ամերիկյան շուկայում փետրվարի 11-ին App Store-ի անվճար ամենաներբեռնված հավելվածներից 2-դն էր: Զիջում էր միայն TikTok-ին՝ առաջ անցնելով YouTube-ից, Instagram-ից, Snapchat-ից և Facebook-ից: PicsArt-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի խոսքով՝ ցուցանիշը հաճախ տատանվում է, սակայն վիդեո- և ֆոտոպատկերների խմբագրման հայկական արտադության այս հարթակը շարունակում է մնալ աշխարհի լավագույն նմանատիպ հավելվածների քսանյակում: «Անալիտիկ ընկերությունների տվյալների համաձայն՝ 2019-ին PicsArt-ը 14-րդ էր աշխարհում: Աճի դիմանիկան շարունակվում է»,- ասել է Ազոյանը, գրում է «Ամերիկայի ձայնը»: 9 տարի առաջ 10 հոգուց բաղկացած թիմն այսօր 500 աշխատող ունի Երևանում, Սան Ֆրանցիսկոյում, Պեկինում, Մոսկվայում, Տոկիոյում և Լոս Անջելոսում, 600 միլիոն՝ ընդհանուր և ամսական՝ 150 միլիոն մշտական օգտատեր: Շուկան գնալով աճում է, մրցակցությունը՝ ուժեղանում, և մշտապես զարգանալով ու օգտատերերին նոր գործիքներ առաջարկելով՝ PicsArt-ը մրցակցային է մնում աշխարհում: Ավոյանը փոքր երկրից միջազգային մեծ շուկա դուրս գալու իր բանաձևն ունի. «Պետք է միշտ նորը ստեղծել, փորձել ամեն ինչ»: Հայաստանի ՏՏ ոլորտը ժամանակին համահունչ զարգանալու համար, ըստ Ավոյանի, մասնագետների կարիք ունի: Երկրի նոր կառավարությունը ոլորտը զարգացնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում, և դա պետք է կենտրոնացնել մասնագիտական կրթության վրա. Forbes ամսագրի անցած շաբաթ հրապարակված «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնո կենտրոն՝ Հայաստան» հոդվածում անդրադարձել էր նաև PicsArt ընկերությանը՝ այն համարելով հաջողված ստարտափ: Ստեղծման օրվանից ի վեր PicsArt-ը բազմաթիվ մրցանակներ և պարգևներ է ստացել, ներառյալ Forbes-ի 2015 թվականի աշխարհի լավագույն 5-րդ ստարտափ մրցանակը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |