Գեղարքունիքի մարզպետը խնդրում է չմեկնել այդ ուղղությամբ

Գեղարքունիքի մարզպետը խնդրում է չմեկնել այդ ուղղությամբ

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հորդորում է չմեկնել այդ ուղղությամբ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ստիպված եմ խնդրել, որ եղանակային պայմաններից ելնելով՝ աշխատեք Գեղարքունիքի ուղղությամբ ճանապարհ չընկնել, կամ եթե ճանապարհին եք, ապա հետ վերադառնալ։ Սաստիկ քամու և բքի պատճառով լրջագույն խնդիրներ կան Սևան-Դիլիջան, Վարդենի-Մարտակերտ, Մարտունի-Եղեգնաձոր ուղղություններով։

Այս պահին անվտանգության նկատառումներից ելնելով փակել ենք Մարտունի- Եղեգնաձոր և Վարդենիս-Մարտակերտ ճանապարհները»,- նշել է նա։

Փետրվարի 12-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, Սոթք-Քարվաճառը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:

Դժվարանցանելի է Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ճանապարհը: Գորիս-Սիսիանում, Սոթք-Քարվաճառում բուք է:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծաղկահովիտ գյուղում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում:

 Ուշագրավ
Պաշտպանի խոսքով՝ 30-ամյա ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանին տեղափոխվել է ՔԿՀ
16 տարի առաջ Մարգարյանին կացնով սպանել էր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը
«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք և չանցնենք ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող 15% շեմը»,- գրել է նա