«Հարբած» պանիրներ՝ Գավառից. Նոր ճյուղ՝ հայկական բիզնեսում (Վիդեո)

«Հարբած» պանիրներ՝ Գավառից. Նոր ճյուղ՝ հայկական բիզնեսում (Վիդեո)

PanARMENIAN.Net - Միքայելյանների ընտանիքը 2012-ին որոշեց թողնել քաղաքային կյանքն ու վերադառնալ Գավառ՝ սկսելու սեփական գործը։ Ամուսիններ Մարինեն և Արմանն արտադրում են պանրի բացառիկ տեսակներ, որոնք շուկայում նորույթ են։

Աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ զբոսաշրջիկներ են այստեղ գալիս՝ համտեսելու գինով ու կոնյակով պատրաստված «հարբած» պանիրները։

Բիզնեսում Միքայելյանների նոր գաղափարները կյանքի կոչելու աջակիցը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն է։

Արմանն ու Մարինեն նաև պարբերաբար մասնակցում են բանկի կողմից արդեն 5 տարի կազմակերպվող անվճար բիզնես դասընթացներին, ստանում բիզնեսի կառավարման նոր գիտելիքներ։

«Ֆինանսական ռեսուրսներ ու լրացուցիչ միջոցներ ներգրավելու կարիք կար ու գյուղատնտեսության բնագավառում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը լավագույն լուծումներն է առաջարկում։ Նույնիսկ դրսի համար է յուրահատուկ, որ բանկը քեզ կարող է տալ կրթվելու, ողջամիտ որոշումներ կայացնելու կարողություն: Դասընթացների միջոցով կարող ես ստանալ գիտելիք, որը կօգնի ճիշտ որոշումներ կայացնել և եղած ֆինանսը ճիշտ օգտագործել։ Բացի այդ, դասընթացի արդյունքում որոշեցի տուրիստական ծառայություններն էլեկտրոնային հարթակում ունենալ»,- պատմել է Արմանը։

 Ուշագրավ
Բանկից նշել են, որ ՀՀ-ում գործունեությունը վերանայելու մասին տեղեկատվություն չկա
Գևորգ Պապոյանն առաջարկում է պետհամարանիշներից մեկի բացակայության համար սահմանել 20,000 դրամ տուգանք և զրկել 2 բալից