Անակնկալներ Beeline-ից՝ սիրո տոնի առթիվ13 փետրվարի 2020 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Beeline-ը հայտարարում է «Սերը դա…» առաջարկի մեկնարկի մասին, որը թույլ է տալիս կանխավճարային բաժանորդներին 3 օրով ակտիվացնել առանց արագության սահմանափակման ինտերնետ՝ վճարելով 500 դրամ։ Ինտերնետ փաթեթը 2 ԳԲ ինտերնետ է տրամադրում, որից 1 ԳԲ-ը՝ ակտիվացնող համարին, իսկ մյուս կեսը բաժանորդը կարող է փոխանցել մեկ այլ համարի: Փաթեթը հնարավոր է ակտիվացնել անսահմանափակ քանակությամբ։ Beeline-ը սիրո տոնին ընդառաջ ևս մեկ անակնկալ է պատրաստել։ Փետրվարի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում 033 կոդով «Գեղեցիկ համարներ»-ը bid.beeline.am կայքում վաճառվելու են մինչև 40% զեղչով։ «Մոտենում է տարվա ամենառոմանտիկ և գեղեցիկ սիրո տոնը: Beeline-ում մենք որոշեցինք մեր հաճախորդներին անակնկալ մատուցել, որպեսզի սիրելիի հետ կապի մեջ լինելն էլ ավելի հարմար և հաճելի լինի։ Իսկ զգալի զեղչերը 033 կոդով «Գեղեցիկ համարների» համար կօգնեն սիրելիին մատուցել յուրահատուկ և ցանկալի նվեր», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ինտերնետ փաթեթը կարելի է ակտիվացնել մինչև փետրվարի 23-ը՝ հավաքելով *1414#USSD հրահանգը, իսկ նվեր փաթեթը կարելի է փոխանցել՝ հավաքելով *2020* նվեր ստացողի հեռախոսահամրը# հրահանգի միջոցով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |