Տնտեսական վնասից մինչև բնակչության առողջություն. Հակածխախոտային օրենքն ԱԺ-ում է

Տնտեսական վնասից մինչև բնակչության առողջություն. Հակածխախոտային օրենքն ԱԺ-ում է

PanARMENIAN.Net - Առողջ քաղաքացին ավելի շատ տնտեսական արժեք է ստեղծում, քան ծխախոտից եկած եկամուտը, որից մի մեծ հատված ուղղվում է դրանից վնասված քաղաքացիների առողջությանը: Այդ մասին «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկամն ժամանակ հայտարարել է «Իմ քայլից» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:

«Ծխախոտը բերաններումս, ալհոկոլը ձեռնքերումս՝ մաղթում ենք մեր երեխաներին երկար տարիների կյանք՝ միաժամանակ վնասելով նրանց առողությունը: Չեմ ուզում հավատալ, թե կա ծնող, որը կցանականա, որ իր երեխան դառնա ծխող: Ինչպես ասում է մեր գործընկեր Մանե Թանդիլյանը՝ «երեխայի մոտ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, երբ տեսնում է, որ ծնողը, ծխախոտը բերանին, խորհուրդ է տալիս չծխել»,- ասել է պատգամավորը:

Ջուլֆալակյանի խոսքով՝ պետությունը պիտի կրթի, դաստիարակի, որոշ դեպքերում էլ արգելի արատավոր երևույթները:

«Վստահ եմ՝ մենք ճիշտ ճանապահին ենք և պետք չէ առաջ քաշել այն հանգամանքը, որ սա տնտեսությանը վնաս կհասցնի: Կոչ եմ անում, որ կողմ քվեարկենք օրենքին», - հայտարարել է Ջուլֆալակյանը:

Օրինագծին դեմ քվեարկելու կոչ է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:

«Առողջապահության նախարարությունը օրենք է արտագրել Ավստրալիայից, որ տուփերը պետք է սպիտակ լինեն, բայց հաշվի չի առել, որ այնտեղ տեղական ընկերությունը չի գրավում շուկայի 50%-ից ավելին: Այսինքն՝ մենք հիմա ի՞նչ մեսիջ ենք ուղարկում «Գրանդ Տոբակոյին» և «Սիգարոնին», ասում ենք՝ ձեզ 3 տարի հետո մրցակցությունից դուրս ենք հանելու տրանսազգային կորպորացիաների հետ: Անո՞ւմ է այսպսի բան ԱՄՆ-ն «Ֆիլիպ Մորիսի» հանդեպ, կամ Գերմանիան՝ «Դավիդովի»: Չեմ կարծում, թե թիվ 1 հարկատուի հանդեպ ճիշտ վերաբերմունք է,- ասել է պատգամավորը:

Նրա խոսքով անհրաժեշտ է արտադրողին ԵԱՏՄ շուկան գրավելու հնարավորություն տալ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանն էլ նշել է, որ օրենքի ընդունմամբ նոր մշակույթ է գալու, սակայն առաջարկել է անդրադառնալ նաև մի շարք ընկերությունների մտահոգություններին և ուսումնասիրել, թե ընդունվող օրինագիծն ինչ ազդեցություն կունենա տեղական սպառման վրա:

Հակածխախոտային օրենքով ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է արգելել ծխելը հանրային վայրերում և տուգանքներ սահմանել օրենքը խախտողների համար: Փոխնախարարի խոսքով՝ ծխախոտային արտադրատեսակները և էլեկտրոնային արտադրատեսակները թունավոր են և դրանց օգտագործումը պետք է կարգավորվի «ավանդական» ծխախոտին հավասար հիմունքներով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---