Ամերիաբանկը՝ 2020-ի ՀՀ լավագույն ներդրումային բանկ, ըստ Global Finance-ի

Ամերիաբանկը՝ 2020-ի ՀՀ լավագույն ներդրումային բանկ, ըստ Global Finance-ի

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Global Finance ամսագրի կողմից արժանացել է 2020-ի «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: Այս հեղինակավոր մրցանակին Բանկն արժանանում է արդեն 5-րդ տարին անընդմեջ:

Global Finance-ը գնահատումն իրականացրել է մի շարք կարևոր չափանիշների հիման վրա. մասնավորապես, հաշվի են առնվել բանկի` շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման ունակությունները, բանկի նորարարական լուծումները, իրականացված գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, գնագոյացումը, շուկայում ունեցած համբավը, բանկի հետ գործակցող ֆինանսական կառույցների լայն շրջանակը և այլն:

«Լավագույն ներդրումային բանկ 2020» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի Global Finance ամսագրի ապրիլյան համարում:

Կարևորելով հեռահար բանկային ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը՝ Ամերիաբանկը շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ թվային նոր լուծումներով, նորարարական առաջարկներով:

 Ուշագրավ
Բանկից նշել են, որ ՀՀ-ում գործունեությունը վերանայելու մասին տեղեկատվություն չկա
Գևորգ Պապոյանն առաջարկում է պետհամարանիշներից մեկի բացակայության համար սահմանել 20,000 դրամ տուգանք և զրկել 2 բալից