Նազարբաևի թոռն ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

Նազարբաևի թոռն ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթանը, դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ քաղաքական ապաստան փնտրելով: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: Որպես ապաստան խնդրելու պատճառ նա նշել է այն, թե «ընտանիքը փորձում է ճնշել իրեն»:

Բացի այդ, նա գրել է, թե տեղեկություններ ունի «ՌԴ և Ղազախստանի կառավարությունների միջև բարձրամասշտաբ կոռուպցիայի» և «Ղազախստանի ժողովրդից գողացված միլիոնավոր դոլարների մասին»:

Խոսքն այն պայմանագրի մասին է, որով ռուսական «Գազպրոմը» գնում է ղազախական գազը: Այսուլթան Նազարբաևը պնդում է, որ «այնտեղ միջին մի ընկերություն կա, որտեղ տարեկան մոտ 1,5 մլրդ դոլարի շահույթ է ձևավորվում»: Ըստ նրա, այդ փողերը «կուտակվում են Սինգապուրում», որտեղ կիսվում են ինչ-ինչ «ռուսական վերևների» ու «Գազպրոմի» ղեկավարության միջև: «Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա տարեկան 700 մլն դոլար շահույթը կիսում են Տիմուր Կուլիբաևն ու Կայրատ Բորանբաևը՝ իմ նախկին աները»,- գրել է Այսուլթան Նազարբաևը, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Նրա խոսքերով` ինքը հայտնվել է այս պատմության կիզակետում, երբ իր մայրը՝ Դարիգան, և նրա ամուսինը՝ Կայրատ Շարիպբաևը, ցանկացել են յուրացնել պայմանագիրն ու սկսել են Նազարբաևին թոռան դեմ տրամադրել:

Դարիգա Նազարբաևան այժմ Ղազախստանի Սենատի նախագահն է: Այդ երկրի պաշտոնյաները չեն մեկնաբանել Այսուլթան Նազարբաևի հայտարարությունը: Ղազախական ԶԼՄ-ները տեղեկություն են հրապարկել, որ նա ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---