Մկրտիչ Արզումանյան. Չեմ պատրաստվում Գյումրու քաղաքապետ դառնալ

Մկրտիչ Արզումանյան. Չեմ պատրաստվում Գյումրու քաղաքապետ դառնալ

PanARMENIAN.Net - Դերասան Մկրտիչ Արզումանյանն անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել՝ հայտարարելով, որ նման մտադրություն չունի և չի պատրաստվում որևէ պաշտոն զբաղեցնել: Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, կամ որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ:

Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը և ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում` արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլև իմ երկրի համար։

Հ.Գ. Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ և հուսով եմ, որ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստանիսլավսկու անվան թատրոնում դիտել է Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ ներկայացումը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---