Փոխնախարար. 2 տարում ներկայացված 326 դատապարտյալից 5-ին ներում է շնորհվել

Փոխնախարար. 2 տարում ներկայացված 326 դատապարտյալից 5-ին ներում է շնորհվել

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարության կողմից ներում շնորհելու համար երկու տարում 326 դատապարտյալի գործ ուղարկվել է վարչապետի աշխատակազմ, որից 316-ն ուղարկվել են նախագահին, ինչի արդյունքում ներում է շնորհվել 5 դատապարտյալի, «Ներման մասին» օրենքի քննարկմանը հայտնել է արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Նրա խոսքով՝ 5 դեպքից մեկով լրիվ ազատում է եղել, 4-ի դեպքում պատժի կրման չափը կրճատվել է:

Գալյանը հիշեցրել է, որ ՀՀ-ում ներում շնորհում է նախագահը, իսկ ներկայացնում է վարչապետը. իր հերթին, վարչապետին խորհրդատվական եզրակացություն ներկայացնում է ներման հարցերով հանձնաժողովը:

Ըստ ԱԺ ներկայացված նախագծի՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս քան 15 տարին:

Նախագիծը հավանություն էր ստացել Կառավարության 2019-ի նոյեմբերի 21-ի նիստում, որի ընթացքում այն ներկայացրել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ըստ նրա՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ներում շնորհելու ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն ապահովելու, ներման ինստիտուտի հետ կապված գործնականում առկա որոշ խնդիրներ կարգավորելու, օրենսդրական դրույթները կատարելագործելու անհրաժեշտությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---