Բելառուսի զինանշանին եղած գլոբուսը «կպտտեն», որ ՌԴ փոխարեն Եվրոպան երևա

Բելառուսի զինանշանին եղած գլոբուսը «կպտտեն», որ ՌԴ փոխարեն Եվրոպան երևա

PanARMENIAN.Net - Բելառուսում մտադիր են որոշ շտկումներ անել պետական զինանշանի պատկերում: Գարնանը պատգամավորները մտադիր են քննարկել համապատասխան օրինագիծը:

Նոր տարբերակում հստակ երևում է Եվրոպայի քարտեզը, իսկ հնում՝ Եվրասիայի այն մասին էր, որտեղ Ռուսաստանն է գտնվում: Օրինագծում նշված է, որ զինանշանը պետք է ավելի ծավալուն տեսք ունենա, իսկ «Բելառուսի Հանրապետություն» գրությունը ժապավենի վրա ավելի հստակ լինի, գրում է «Կոմսոմոլսկայա պռավդան»:

Նախատեսվում է փոխել դրոշի ժապավենի գույնը, հասկերի ձևը, երկրի սահմանների գույնը՝ կանաչի փոխարեն ոսկեգույնի։ Բացի այդ, նորովի կգծվեն մայրցամաքների ուրվագծերը զինանշանի ստորին մասում պատկերված մոլորակի վրա: Այսինքն փոփոխությունները հիմնականում գեղարվեստական բնույթի են: Կարմիր կոմունիստական աստղը, որը զինանշանի վերին մասում է, կմնա և նույնիսկ ավելի մեծ կլինի: Բելառուսը մեկ անգամ արդեն փոփոխություններ արել է զինանշանում՝ դա 2012-ին էր։

Բելառուսի ներկայիս զինանշանը ԲԽՍՀ զինանշանի պատճենն է: Այն դարձել է երկրի պաշտոնական խորհրդանիշը 1995-ի հանրաքվեից հետո, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---