ԱՀԿ. Երկրի բնակչության 2/3-ը կարող է հիվանդանալ նոր կորոնավիրուսով14 փետրվարի 2020 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Նոր կորոնավիրուսով կարող է վարակվել Երկիր մոլորակի բնակչության 2/3-ը: Ըստ Bloomberg-ի՝ նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդական և համաճարակաբան Այրան Լոնջինին: Լոնջինիի մոդելը հիմնված է այն տվյալների վրա, ըստ որոնց վարակված անձը վարակում է 2 կամ 3 մարդու: Ընդ որում, նույնիսկ եթե վիրուսի տարածումը երկու անգամ դանդաղեցնելու միջոց գտնվի, մոլորակի բնակչության մոտ 30%-ը կարող է վարակված մնալ, գրում է ՌԻԱ Նովոստին: Կարանտինային միջոցները կարող են դանդաղեցնել վիրուսի տարածումը, բայց, ըստ փորձագետի՝ այն կարող էր տարածվել նաև այլ երկրներում մինչև Պեկինի կողմից անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը: Լոնջինիի կարծիքը կիսում է պրոֆեոր Գաբրիել Լենգը Հոնկոնգի համալսարանից, որը ևս կարծում է, որ մարդկության երկու երրորդը կարող է առնչվել վիրուսին: Նիլ Ֆերգյուսոնը Լոնդոնի քոլեջից հաշվարկել է, որ միայն Չինաստանում ամեն օր կարող է մինչև 50,000 մարդ վարակվել: Ըստ Սինհուա գործակալության՝ չինացի բժիշկների կիրառած մեթոդը՝ ապաքինվածների պլազմայի փոխներարկումը կորոնավիրուսով հիվանդներին, ապացուցել է իր արդյունավետությունը: Ապաքինված մարդկանց պլազմայում հակամարմիններ են հայտնաբերվել, որոնք օգնում են պայքարել կորոնավիրուսի դեմ: Վերջին տվյալներով՝ Չինաստանում COVID-2019 կորոնավիրուսից մահացել է մոտ 1400 մարդ, վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 64,000-ի: Փետրվարի 13-ի տվյալներով Հուբեյում 3441 հիվանդ դուրս է գրվել հրվանդանոցներից: Այժմ բուժվում է 33,693 հիվանդ, որոնցից 5647 վիճակը կրիտիկական է գնահատվում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |