Փաշինյան. ՀՀ-ից արտագաղթը դադարում է

Փաշինյան. ՀՀ-ից արտագաղթը դադարում է

PanARMENIAN.Net - 2018-ից ի վեր ԵՄ տարածքում կարգավիճակ փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է, Հայաստանից արտագաղթը դադարում է, Գերմանիայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԵՄ-ում Հայաստանից կարգավիճակ փնտրող անձանց թիվը մոտ 60%-ով կրճատվել է։ Եվ մենք 2018 թվականից ի վեր Հայաստանում քաղաքացիների մուտքի և ելքի ցուցանիշներում էական առումով դրական դինամիկա ունենք։ Մասնավորապես, 2019-ին մեր երկիր մուտք գործած քաղաքացիների թիվը 10,000 ավելի է»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գներն աճել են, իսկ հիփոթեքային վարկերի թիվը 2017-ի համեմատ կրկնապատիկ աճել է։ Փաշինյանը հույս է հայտնել, որ պրոցեսը շարունակական կլինի։

«Շատ կուզեի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է, բայց ասեմ, որ արտագաղթը Հայաստանից դադարում է։ Թվերը դա են ցույց տալիս»,- եզրափակել է Կառավարության ղեկավարը։

Ըստ գործադիրի վիճակագրության՝ Հայաստանից 2019-ի հունվար-սեպտեմբերին մեկնած քաղաքացիների թիվը 9857-ով գերազանցում է Հայաստան ժամանածների թիվը, իսկ 2016-ի համեմատ հավելաճը կազմել է 88,6%:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---