ՀԲՃ-ն բնապահպանության նախարարից հերքում է պահանջում. Հակառակ դեպքում՝ դատի կտան

ՀԲՃ-ն բնապահպանության նախարարից հերքում է պահանջում. Հակառակ դեպքում՝ դատի կտան

PanARMENIAN.Net - Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից պահանջում է Facebook-ում գրավոր և ԱԺ-ում՝ բանավոր հերքել իր մասին արված հայտարարությունը:

Խոսքը, մասնավորապես, փետրվարի 12-ին Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հրանտ Այվազյանի՝ ՀԷԿ-երի վերաբերյալ հարցին տրված պատասխանի մասին է:

Բնապահպանական ճակատից նշել են, որ նախարարի հրապարակած փաստերը վերաբերում են իրենց, քանի որ հարցուպատասխանի ընթացքում հնչել է միայն իրենց նախաձեռնության անունը:

Պատգամավորը հայտնել է, թե նախարարության կայքում հայտարարություն էր տեղադրված, որ պետք է Լոռու մարզի Ձորագետ գետի վրա կառուցվելիք երկու ՀԷԿ-երի մասին քննարկում լինի, և, եթե չլիներ Բնապահպանական ճակատի և մի քանի երիտասարդի ակտիվությունն ու այդ ինֆորմացիայի տարածումը, ոչ ոք չէր իմանա ու չէին մասնակցի այդ քննարկմանը:

Ի պատասխան նախարարը հայտարարել է, որ նմանատիպ տեքստեր գրվել են մի քանի տարի առաջ ևս:

«Այդ տեքստը, որ Դուք այսօր կարդացիք, որը նաև երեկ էիք ներկայացնում, այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի այդ ձև տեքստ էին գրում, որ` նայեք, ՀԷԿ-երը և այլն, և այլն, հետո ստացան $70,000 դրամաշնորհ և առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»,- հայտարարել է նախարարը:

Ըստ ՀԲՃ հայտարարության՝ նախարարի խոսքերն «ամբողջությամբ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»: Հերքման պահանջը չկատարելու դեպքում նախաձեռնությունը պատրաստվում է դիմել դատարան՝ պահանջելով հերքում և վնասի փոխհատուցում զրպարտության և նախաձեռնության բարի համբավի արատավորման համար:

Հայկական բնապահպանական ճակատը կամավորական նախաձեռնություն է, զբաղվում է բնության պահպանության, բնապահպանական միջոցառումների մասին իրազեկումներով, բնապահպանության ոլորտին առնչվող խնդիրների բարձրաձայնմամբ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---