TPS. Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի հայկական թաղամասը14 փետրվարի 2020 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ակտիվ գործունեություն է ծավալում Երուսաղեմում Հայոց ցեղապանության ժխտման և Հին քաղաքում հայկական գույքի ձեռքբերման ուղղությամբ, հայտնում է իսրայելական TPS գործակալությունը: Տեղաբնակաները պատմել են, որ վերջին տարիներին թուրք պաշտոնյաները փորձել են համոզել իրենց ժխտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը և փորձել ձեռք բերել տեղի քրիստոնյաներին պատկանող գույքը, գրում է The Jewish Press-ը: Բնակիչներից մեկի խոսքով՝ մի թուրք դիվանագետ տեղի ընտանիքներից մեկին, որը հազվագյուտ լուսանկարների և Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի թանգարան ունի, առաջարկել է դադարեցնել իր գործունեությունը և խուսափել տեղեկությունների տարածումից: Նշվում է նաև, որ մի քանի ամիս առաջ Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչներին զարմացրել է իրենց տներից մեկի՝ իրական արժեքից 3 անգամ բարձր գնով վաճառվելը: Հետաքննությամբ պարզվել է, որ հայկական գույքի գնումը ֆինանսավորվել է Թուրքիայից: Միջադեպից հետո համայնքի առաջնորդները հանդիպել են՝ հասկանալու իրադարձությունների շղթան և կանխելու հայկական գույքի վաճառքը թուրքերին: Հայկական թաղամասում սեփականություն ունեցողները նշել են, որ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները վերջերս դրամաշնորհներ են առաջարկել որոշակի կարիքների բավարարման համար, սակայն մերժվել են հայ համայնքի բնակիչների կողմից: Վերջիններս ասում են, որ «դրանք լռության դրամաշնորհներ են», որոնք տրամադրվում են 1915–1917-ի կոտորածներում Թուրքիայի կառավարության մեղքը թաքցնելու համար: Հայոց ցեղասպանությունն իրագործվել է Օսմանյան կայսրությունում՝ 1915-23 թվականներին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվել է վեց հայկական վիլայեթի բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվել է աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |