Մարուքյանը՝ իր և Փաշինյանի մասին. Սև կատու մեր միջև չի անցել, անձնական խնդիր չունենք

Մարուքյանը՝ իր և Փաշինյանի մասին. Սև կատու մեր միջև չի անցել, անձնական խնդիր չունենք

PanARMENIAN.Net - Վարչապետի հետ որևէ անձնական խնդիր չկա, տարաձայնությունները միայն քաղաքական են, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին, փոխանցում է Factor.am-ը։

Մարուքյանը նշել է, որ իրենք միասին մի դաշինք են հիմնադրել՝ ընդդեմ նախկին իշխանությունների և հանուն փոփոխությունների, այդ փոփոխությունները եղել են և յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով:

«Ես հպարտ եմ մեր անցած ճանապարհով, ոչ մի վայրկյան չեմ փոշմանում: Մեր գաղափարական և մեթոդաբանական տարբերությունները նաև այն ժամանակ է արտացոլվել քննարկումների ժամանակ, հետևաբար ակնհայտ էր, որ վաղ թե ուշ առանձին ենք շարունակելու մեր ճանապարհը: Որևէ սև կատու մեր միջև չի անցել, որևէ անձնական խնդիր ես և Նիկոլ Փաշինյանը չունենք, մեր տարաձայնությունները միայն քաղաքական են»,- հայտարարել է Մարուքյանը:

Փետրվարի 12-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ու Մարուքյանը բանավեճ էին ունեցել: Մարուքյանն ասել էր, թե վարչապետը սրբագրում է իր ելույթները: Նա ցանկացել էր Փաշինյանից իմանալ, թե ով է հանձնարարել Վանաձորում աուդիտով գտնել ԼՀԿ անդամների: Ի պատասխան՝ Փաշինյանն ասել էր, թե Մարուքյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ այլ ելույթներ էր ունենում ու կոչ արել վայելել այն ազատությունը, որն իրեն բերել է հեղափոխությունը: Վարչապետը խնդրել էր նաև աուդիտի մասին հայտարարության ապացույցը ներկայացնել, որպեսզի զբաղվեն այդ հարցով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---