Արցախում նախագահի 8 թեկնածու կա

Արցախում նախագահի 8 թեկնածու կա

PanARMENIAN.Net - Արցախում մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Արցախի նախագահի 8 թեկնածուի գրանցման փաստաթղթեր:

Արցախի ԿԸՀ-ի տվյալներով՝ գրանցվել են «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից՝ Ռուսլան Իսրայելյանը,«Արդարություն» կուսակցություից՝ Վիտալի Բալասանյան, Արցախի Պահպանողական կուսակցությունից Դավիթ Բաբայան, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից՝ Դավիթ Իշխանյանը, Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից՝ Աշոտ Ղուլյանը: Ինքնաառաջադրվել են թեկնածուներից Մասիս Մայիլյանը(Արցախի արտաքին գործերի նախարար), Սերգեյ Ամիրյանը և Քրիստին Բալայանը:

Արցախում կայանալիք համապետական ընտրություններին Հանրապետության նախագահի թեկնածուների և կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը մեկնարկել է փետրվարի 5-ին և կտևի մինչև փետրվարի 15-ը ներառյալ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---