ՔԿ. Զինծառայողի մահվան դեպքով 3 կալանավորված կա

ՔԿ. Զինծառայողի մահվան դեպքով 3 կալանավորված կա

PanARMENIAN.Net - Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակիցներ Մովսիսյանին, Գասպարյանին, Ավետիսյանին, որոնք կալանավորվել են: Նման պարզաբանում են տվել Քննչական կոմիտեից՝ նշելով, որ դեպքի առիթով ԶԼՄ-ում սխալ տեղեկատվություն է հրապարակվել ու թյուրըմբռնում կա:

2000-ին ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին՝ իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից արձակած կրակոցներից ստացած հրազենային վիրավորումից։

ՔԿ-ից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, պատժվում է 1-3 տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-5 տարի ժամկետով) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ Մովսիսյանը, Գասպարյանը, Ավետիսյանը:

Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կրտսեր սերժանտ Ավետիսյանին, ըստ ՔԿ-ի, մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, նրա հանդեպ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Մահացած զինծառայողի հարազատները չէին հավատում պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Նրանք զինծառայողի դին փորձել էին տեղափոխել Երևան, զինծառայողի հարազատների հետ հանդիպման էր մեկնել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ավագյանի գործով կալանավորվածներից մեկը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---