ԲՀԿ-ն չի մասնակցի հանրաքվեի գործընթացին14 փետրվարի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Այդ մասին ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Դա կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշումն է: «ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության կարևորագույն գործիքին՝ հանրաքվեին, բայց մենք չենք կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով այս խոցելի գործընթացին»,- ասել է Զոհրաբյանը՝ մեջբերելով խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքը, գրում է Panorama.am-ը։ Զոհրաբյանը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծ ներկայացնելու պահից իշխանությունն իրավական հարթությունից հարցը տեղափոխել է քաղաքական՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի «կործանարար հակամարտության»։ «ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ ու բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի։ Ժամանակն է վերջապես փակել հնի ու նորի անպտուղ առճակատման այս էջը, և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար ավելի բարեկեցիկ և բարգավաճ ապագա ստեղծելու գործին»,- ասել է Զոհրաբյանը։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կայանալու է ապրիլի 5-ին: Դրա նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |