ԲՀԿ-ն չի մասնակցի հանրաքվեի գործընթացին

ԲՀԿ-ն չի մասնակցի հանրաքվեի գործընթացին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Այդ մասին ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Դա կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշումն է:

«ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության կարևորագույն գործիքին՝ հանրաքվեին, բայց մենք չենք կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով այս խոցելի գործընթացին»,- ասել է Զոհրաբյանը՝ մեջբերելով խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքը, գրում է Panorama.am-ը։

Զոհրաբյանը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծ ներկայացնելու պահից իշխանությունն իրավական հարթությունից հարցը տեղափոխել է քաղաքական՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի «կործանարար հակամարտության»։

«ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ ու բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի։ Ժամանակն է վերջապես փակել հնի ու նորի անպտուղ առճակատման այս էջը, և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար ավելի բարեկեցիկ և բարգավաճ ապագա ստեղծելու գործին»,- ասել է Զոհրաբյանը։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կայանալու է ապրիլի 5-ին: Դրա նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

 Ուշագրավ
ՏԿԵ նախագծով առաջարկվում է զարգացնել ավագանու ինստիտուտը, 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու կինն ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված վնասը
Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի կեղծ պնդումները, թե ընտրություններում ձևավորվում են ԼՂ-ի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները
Ըստ նրա՝ հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին