Մատենադարանի արցախյան մասնաճյուղում մանրանկարչության ամառային դպրոց կանցկացվի

Մատենադարանի արցախյան մասնաճյուղում մանրանկարչության ամառային դպրոց կանցկացվի

PanARMENIAN.Net - 2020-ին Մատենադարանի արցախյան մասնաճյուղում՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոում կանկացվի մանրանկարչության ամառային դպրոց, ասել է կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը, տեղեկացնում է «Արցախպրեսը»։

2019-ին Մաշտոցյան Մատենադարանի արցախյան մասնաճյուղը՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, ընդունել է մոտ 19,200 տեղացի և օտարերկրյա այցելուի. այն, նախորդ տարվա համեմատ, աճել է 3000-ով:

Մատենադարան-Գանձասարի գրադարանում այժմ 3000 միավորանոց հայագիտական արժեքավոր գրականություն կա։

Թորոսյանը հավելել է, որ 2020-ը խոստանում է լինել էլ ավելի հագեցած՝ լրանում է մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակը։

«Մասնաճյուղի ցուցադրությունն ավելի դիտարժան է լինելու՝ նախատեսվում է քարտեզների ցուցադրություն միջնադարյան բժշկության թեմայով, ինչպես նաև թեմատիկ ցուցադրություններ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի կարգադրությամբ շուտով մասնաճյուղում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին։ Մասնաճյուղի թանգարանային համալիրն այս տարի, կարծում եմ, կհամալրվի նաև նոր ձեռագրերով»,- ասել է տնօրենը:

Խոսելով 2019-ի գործունեության մասին՝ Թորոսյանն ասել է, որ 2019-ին մասնաճյուղում առաջին հայագիտական միջազգային գիտաժողովն է եղել՝ «Հայոց Արևելից կողմանք․ պատմություն և մշակույթ» խորագրով։

2019-ին մասնաճյուղում բացվել է ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին։

2019-ի վերջում մասնաճյուղում բացվել է գրադարան-ընթերցասրահ, այդպիսով մայր կառույցի՝ Մաշտոցյան Մատենադարանի թվային ամբողջ ֆոնդը հասանելի դարձնելով նաև Արցախում։ Մասամբ համալրվել է մասնաճյուղի գրադարանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---