Կորեայի ձորում 20 բեռնատար փորձել է շինաղբ թափել. Վարչական տույժ կսահմանվի

Կորեայի ձորում 20 բեռնատար փորձել է շինաղբ թափել. Վարչական տույժ կսահմանվի

PanARMENIAN.Net - «ՄԼ Մայնինգ» ընկերության մոտ 20 բեռնատար փորձել են շինաղբ թափել չսահմանված վայրում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական տույժի, նաև քայլեր են ձեռնարկվում շինարարական աշխատանքների լիցենզիայից զրկելու ուղղությամբ:

Քաղաքապետարանը կոչ է արել տնտեսվարողներին և քաղաքացիներին աղբը թափել միայն սահմանված վայրերում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---