Երևան - Մոսկվա չվերթը չի կայացել. Ինքնաթիռն անսարք էր

Երևան - Մոսկվա չվերթը չի կայացել.  Ինքնաթիռն անսարք էր

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին ռուսական NordWind ընկերության Ա321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան – Մոսկվա չվերթը չի կայացել: Ինքնաթիռը վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել:

Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով:

Փետրվարի 14-ին Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որը, ըստ որոշ ԶԼՄ-ների, շտապ վայրէջքի էր պատրաստվում, բարեհաջող իջել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Չվերթը կատարում էր NordWind ավիաընկերությունը։ Boeing-ում 158 ուղևոր կար։ Օդանավը վայրէջք է կատարել ըստ չվացուցակի:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---