Չինական Հուբեյում կորոնավիրուսից մահացությունը սկսել է նվազել

Չինական Հուբեյում կորոնավիրուսից մահացությունը սկսել է նվազել

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ի տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է մոտ 1770 մարդ: Այդ երկրի իշխանությունները հայտարարել են Հուբեյ գավառում մահացության դեպքերի նվազման մասին: Վերջին 24 ժամում մահերը 39-ով պակասել են, գրում է ՌԲԿ-ն:

Սակայն, միաժամանակ, իշխանությունները հայտնել են, որ վարակման դեպքերը 5%-ով աճել են, ընդ որում, դեպքերի 90%-ը գրանցվել է Ուհանում, ինչը կարող է վկայել համաճարակի տեղայնացման մասին:

Ընդհանուր առմամբ Հուբեյում 58,182 հիվանդ կա, մահացել է 1696 մարդ, մինչդեռ նահանգի սահմաններից դուրս մահացել է 74 մարդ:

Մայրցամաքային Չինաստանի տարածքում ընդհանուր առմամբ գրանցվել է 70,548 հիվանդ: Ապաքինվել է 1425 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 10,844-ի:

Ավելի վաղ հայտնի Ուհանի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով խստացրել էին քաղաքում գործող կարանտինի ռեժիմը՝ փետրվարի 14-ից սահմանափակումներ են գործում թաղամասերից քաղաքացիների դուրս գալու համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---