«Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ՝ 1-3 մլն դրամ պարգևավճարով

«Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ՝ 1-3 մլն դրամ պարգևավճարով

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեինք ընդառաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մասնակցել և հաղթել «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթին:

Դրա շրջանակում հարկավոր է ստեղծել «Այո»-ի տարբերանշան, դիզայներական աշխատանքներ անել՝ օնլայն և օֆֆլայն հարթակներում տարածվելիք հրապարակումների և պաստառների համար:

Առաջին տեղը զբաղեցրած անհատը կամ ընկերությունը կստանա 3 մլն դրամ, 2-րդը՝ 2 մլն դրամ, իսկ 3-րդը՝ 1 մլն դրամ:

Առաջարկները տեղադրվելու են ֆեյսբուքյան «Այո» էջում, հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 23-ն է: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ամսի 25-ին:

Բաց մրցույթի հաղթող մասնակցին ընտրելու է «Այո»-ի շտաբը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---