Քոչարյան. ԼՂ հարցը հայ ժողովուրդն արդեն լուծել է և բանակցություններն ունեն մեկ նպատակ՝ օրինականացնել եղածը

Քոչարյան. ԼՂ հարցը հայ ժողովուրդն արդեն լուծել է և բանակցություններն ունեն մեկ նպատակ՝ օրինականացնել եղածը

PanARMENIAN.Net - 2rd.am-ը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային դիրքորոշումը ԼՂ կարգավորման վերաբերյալ: Դրանում ներկայացված են հատվածներ նրա տարբեր տարիների միջազգային ելույթներից:

«Ղարաբաղի հարցը հայ ժողովուրդն արդեն լուծել է և բանակցություններն այսօր ունեն մեկ նպատակ․ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա»,- ելույթներից մեկում ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Մեկ այլ դրվագում Քոչարյանը՝ ԵԽԽՎ-ում պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի դիտարկմանը, թե ամբողջ աշխարհն ու բոլոր միջազգային կառույցները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասել է, որ դա այդպես է, և Հայաստանը ևս «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ առնչություն չունի»:

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի Հանրապետության կազմում, դուք անկախություն եք ձեռք բերել ղարաբաղցիների հետ միասին»,- ասել է Քոչարյանը:

Ելույթներից մեկում նա նաև ասել է, որ եթե այժմ ԼՂՀ-ն ճանաչված չէ, չի նշանակում, թե այն երբեք չի ճանաչվելու, իսկ աշխարհում կան բազում նման դեպքեր՝ թեկուզ, Թիմորը, Էրիթրեան:

Փետրվարի 15-ին Մյունխենում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին բաց հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով։ Պատասխանելով Ալիևի կողմից ներկայացվող «պատմական փաստերին»՝ Փաշինյանը նշել է, որ ԼՂ-ն անկախացել է այնպես, ինչպես Ադրբեջանն է անկախացել ԽՍՀՄ-ից: Անդրադառնալով Խոջալուի ցեղասպանության մասին հարցին՝ Փաշինյանը հղում է արել Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հայտարարությանը, թե այն կազմակերպվել է ադրբեջանցիների կողմից՝ Մութալիբովին իշխանությունից զրկելու համար: Վարչապետի խոսքով՝ ինքը սկսել է միկրոհեղափոխությունների գործընթաց՝ ԼՂ հարցի կարգավորման հարցում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---