Հայ մարզիկներն արծաթ են նվաճել ջրացատկի FINA-ի Գրան պրիում17 փետրվարի 2020 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հայ դայվերներ Վլադիմիր Հարությունյանն ու Վարդան Բայանդուրյանը փետրվարի 16-ին երկրորդ տեղն են գրավել և արծաթե մեդալ նվաճել ջրացատկի Գրան պրի մրցաշարում, որի կազմակերպիչը Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) է: Հայ ջրացատկորդներն արծաթ են նվաճել 10 մետրից սինքրոն ցատկերի մրցաձևում: Զուգացատկի հայկական զույգը 332,76 միավոր է հավաքել, գրում է CBC-ն: Առաջին տեղում կանադական զույգն է՝ Լորան Գոսսելինի-Պարադիսն ու Իթան Փիթմանը, երրորդում՝ իտալացիներ Ջուլիան և Մայքոլ Վերզոտտոնները FINA-ի Գրան պրիի առաջին փուլը սկսվել էր փետրվարի 14-ին՝ իսպանական Մադրիդում. դա 8 փուլից միայն մեկն է: Մրցումներն անցկացվում են 5 մայրցամաքում և կավարտվեն նոյեմբերին՝ Ավստրալիայում: Գրան պրիի հաջորդ փուլը կանցնի Գերմանիայի Ռոստոկ քաղաքում փետրվարի 20-ին: FINA-ն՝ Լողի միջազգային ֆեդերացիան, միավորում է ազգային լողի ֆեդերացիաների մեծ մասն ու նախանշում ջրային որոշ մարզաձևերի զարգացման հիմնական ուղղությունները: Ներկայումս այդ մարզաձևերն են՝ լող, ջրացատկ, սինքրոն լող, ջրային պոլո, լող բաց ջրում: Կազմակերպությունը ճանաչված է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |