«Էրեբունի պլազայում» կրակողը տեղափոխվել է հոգեբուժարան՝ դատահոգեբանական փորձաքննության

«Էրեբունի պլազայում» կրակողը տեղափոխվել է հոգեբուժարան՝ դատահոգեբանական փորձաքննության

PanARMENIAN.Net - «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու, PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը: Նրա խոսքով՝ անձը կալանավորված է և շարունակում է մեղադրյալի կարգավիճակ ունենալ։

ՀՀ ոստիկանությունը հունվարի 23-ին ահազանգ էր ստացել «Էրեբունի պլազայում» զինված անձի մուտք գործելու մասին: Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ բանակցություններից հետո նա հանձնել էր զենքը և ձերբակալվել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեկան օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով), 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով) և 218-ի 2-րդի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով (Պատանդ վերցնելը, պատժվում է ազատազրկմամբ` 6-10 տարի ժամկետով)։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---