Նախարար. Կեսարյան հատումների թիվը մտահոգիչ է

Նախարար. Կեսարյան հատումների թիվը մտահոգիչ է

PanARMENIAN.Net - Կեսարյան հատումների անհարկի աճող տոկոսի հիմնախնդիրն ամբողջ բժշկական և առողջապահական հանրույթի ուշադրության կարիքն ունի, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կեսարյան հատմամբ ծնունդների աճին:

«Մեր քաղաքականությունը և հանրային հաղորդակցումն այս հարցում պետք է կրկին լինի ապացուցողական։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք և չանցնենք ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող 15% շեմը»,- նշել է նախարարը:

2000-ին ՀՀ-ում կեսարյան հատումները կազմել են ընդհանուր ծննդաբերությունների ընդամենը 7.2%-ը: 2018-ին այդ թիվը կտրուկ աճել էր՝ հասնելով 32.5%-ի:

Կեսարյան հատումը համարվում է մեծ խոռոչային վիրահատություն և, ինչպես ցանկացած նման վիրահատություն, կարող է ունենալ բոլոր հնարավոր հետվիրահատական բարդությունները։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---