Փորձագետ. Կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում նվազման միտում ունի17 փետրվարի 2020 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումն արդեն հասել է գագաթնակետին, վարակների նոր դեպքերն աստիճանաբար նվազում են և առաջիկայում կարելի է իրավիճակի բարելավում ակնկալել: Նման տեսակետ է հայտնել Ուհանի հատուկ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վան Սինհուանը: «Բեկումնային պահն արդեն եկել է: Ինչ վերաբերում է վարակվածների վիճակագրությանը, ապա գրանցված դեպքերից շատերը դասվում են արդեն բացահայտվածների շարքին: Բարձր ջերմությամբ հիվանդների քանակը, իմ դիտարկմամբ, նվազում է 5-րդ օրն անընդմեջ»,- մեջբերում է նրա խոսքերը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, գրում է ՏԱՍՍ-ը: Փորձագետը վստահություն է հայտնել, որ հիվանդների կտրուկ աճ այլևս չի լինի: Փետրվարի 17-ի դրությամբ Չինաստանի տարածքում ընդհանուր առմամբ գրանցվել է 70,548 հիվանդ, մոտ 1770 մարդ մահցել է: Ապաքինվել է 1425 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 10,844-ի: Երկրի իշխանությունները հայտարարել են Հուբեյ գավառում մահացության դեպքերի նվազման մասին: Վերջին 24 ժամում մահերը 39-ով պակասել են: Ուհանի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով խստացրել էին քաղաքում գործող կարանտինի ռեժիմը՝ փետրվարի 14-ից սահմանափակումներ են գործում թաղամասերից քաղաքացիների դուրս գալու համար: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |