Հունվարի 8-ից փետրվարի 15-ը դպրոցից աշակերտների բացակայությունը կզրոյացվի

Հունվարի 8-ից փետրվարի 15-ը դպրոցից աշակերտների բացակայությունը կզրոյացվի

PanARMENIAN.Net - Հունվարի 8-ից փետրվարի 15-ը դպրոցից հիվանդության պատճառով աշակերտների բացակայությունները կզրոյացվեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ լավ լուր ունի հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար:

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք նաև, որ փետրվարի 17-ից մարտի 10-ը բացակայությունները կհամարվեն հարգելի, եթե լինի բժիշկից տեղեկանք: Դպրոցները պետք է հնարավորություն ստեղծեն, որ երեխաները լրացնեն բաց թողածը»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով հրապարակումներին, թե երկրում սուր շնչառական վարակներով հիվանդացության բարձր մակարդակի պատճառով պետք է դադարեցնել դասերը՝ Հարությունյանն ասել է, որ այժմ իրավիճակը կայունանում է և դպրոցները փակելու, դասերը հետաձգելու կարիք չկա:

Քանի որ գործող կարգով՝ 120 դասաժամ բացակայության դեպքում աշակերտը պետք է վերաքննություն հանձնի, ծնողները՝ ցանկանալով խուսափել դրանից, հիվանդ երեխաներին դպրոց են ուղարկում, որտեղ նրանք վարակում են առողջներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---