Չինաստանից Ղազախստան տարհանված ՀՀ քաղաքացին կորոնավիրուսի կարանտինից հետո դուրս է գրվել

Չինաստանից Ղազախստան տարհանված ՀՀ քաղաքացին կորոնավիրուսի կարանտինից հետո դուրս է գրվել

PanARMENIAN.Net - Չինաստանից տարհանված քաղաքացիները, որոնց թվում 1 հայաստանցի կար, դուրս են գրվել Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանի հիվանդանոցից, հայտնում է Shantnews.am-ը:

Ավելի վաղ Չինաստանից տարհանել և կարանտինային գոտի էին տեղափոխվել Ղազախստանի 83 քաղաքացի։ Հայաստանի և Բելառուսի իշխանությունների խնդրանքով տարհանվել էին նաև 2 երկրի քաղաքացիներ:

Ուհանից տարհանվելուց և երկշաբաթյա կարանտինից հետո 89 հոգուց ոչ ոքի մոտ վարակ չի հայտնաբերվել:

Վերջին տվյալներով՝ Չինաստանի տարածքում ընդհանուր առմամբ գրանցվել է 70,548 հիվանդ, 1770 մարդ մահացել է: Ապաքինվել է 1425 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 10,844-ի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---